Մարդկանց մեծ մասը Դիզայն բառը կապում է գեղեցիկ բառի հետ, բայց դա հիմնովին սխալ է։ Դիզայնը այն է, երբ հարմար է, գեղեցիկ, էժան և ճիշտ է աշխատում: Գեղեցիկ դարձնելը աշխատանքի միայն մի մասն է, այն դարձնել գեղեցիկ և միևնույն ժամանակ լուծել խնդիրը, և նույնիսկ հաշվի առնելով հաճախորդի ցանկությունները, ահա սա է դիզայնի ճիշտ մոտեցումը:
Լազերային հատման համար գծագրի կամ 3D տպագրության համար ֆայլի ստեղծում, այցեքարտի կամ բուկլետի գործնական և գեղեցիկ ձևավորում, փաթեթի վրա պատկերանշանի, հասցեների և կոնտակտների ճիշտ դասավորում, պատկերանշանի կամ կորպորատիվ ինքնության ստեղծում․․․ Այս ամենը և շատ ավելին, ահա թե ինչ է նշանակում դիզայն Բառը:
Մենք սիրում ենք կատարել գեղեցիկ և ֆունկցիոնալ նախագծեր՝ սկսած այցեքարտերից մինչև կայքեր: Սա մեր աշխատանքի հիմքն է, և հիմնական դերը տրվում է նախագծի ձևավորմանը: Մենք, իհարկե, փորձում ենք հաշվի առնել հաճախորդի ցանկությունները, Եթե դա չի հակասում նախագծի ֆունկցիոնալությանը (լինում է նաև այդպես), կամ մենք փնտրում ենք նոր ստեղծագործական գաղափարներ, որոնք կբավարարեն ինչպես հաճախորդին, այնպես էլ մեզ: Ի դեպ, այս արտահայտությունը “Մենք վստահում ենք Ձեզ, կարող եք անել ձեր հայեցողությամբ”, հավատարիմ հաճախորդների կողմից դարձել է հաճախակի երեւույթ։