Բացի լազերային հատման ծառայությունից, Մենք տրամադրում ենք նաև ուղեկցող բոլոր ծառայությունները:

  • Արտադրանքի դիզայնի ստացում և մշակում
  • Ցանկացած բարդության գծագրի պատրաստում
  • Ապրանքի կամ դետալների շուշաթղթում (հղկում)
  • Ապրանքի կամ դետալների ներկում կամ յուղային մարիլկայով ներկում
  • Ապրանքի հավաքում

Մեր բլոգում դուք կարող եք ծանոթանալ մեր հարյուրավոր աշխատանքներին, և սա ընդամենը մի փոքր մասն է, քանի որ մի շարք պատճառներով ոչ բոլոր աշխատանքներն են հայտնվել բլոգի կամ սոցիալական ցանցերի էջերում:

Մենք աշխատում ենք հետևյալ նյութերի հետ:

  • Նրբատախտակ (մինչեւ 10 մմ հաստությամբ)
  • Օրգանական ապակի (մինչև 10 մմ հաստությամբ)
  • Արհեստական կաշի
  • Բնական կաշի
  • Թուղթ
  • Ստվարաթուղթ

Սա այն նյութերի հիմնական ցանկն է, որի հետ մենք պարբերաբար աշխատում ենք, բայց հնարավոր են նաև ուրիշ նյութեր:

Սկզբունքորեն, մենք պատրաստ ենք կատարել ցանկացած պատվեր՝ մեկ կտորից մինչև հազար օրինակ, պարզապես լինում են դեպքեր, երբ գծագրի պատրաստման և մեկ կտոր օրինակի արտադրության արժեքը չափազանց բարձր է և չի գրավում հաճախորդին։ Ապրանքը ինքնին կարող է թանկ չլինել, բայց այդ ապրանքի գծագիր ստանալը երբեմն կարող է ավելի թանկ լինել: Ամեն դեպքում, դուք միշտ կարող եք զանգահարել եւ ճշտել ապրանքի գինը կամ անհատական գծագրի գինը, մենք շփվում ենք անվճար ։)